Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Ծառուկյանը սնունդ է մատակարարել Մարտի 1-ի ջարդարարներին

11:35, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Գագիկ Ծառուկյանը սնունդ է մատակարարել Մարտի 1-ի ջարդարարներին

Ռոբերտ Քոչարյանի վերջին կալանավորումից հետո հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մարտի 1-ի դեպքերի մանրամասները։ Այդ քննարկումներն ակտիվացան հատկապես զոհերի իրավահաջորդների պաշտպանների՝ գործի վերաբերյալ, որոշ մանրամասների հրապարակումից հետո։ Հատկանշական էին հատկապես Սեդա Սաֆարյանի՝ լրատվամիջոցներին փոխանցած այն տեղեկությունները, համաձայն որի, Մարտի 1-ի գործում կան ցուցմունքներ, որ մի շարք օլիգարխներ իրենց թիկնազորերով աջակցել են իշխանություններին՝ ցուցարարների ջարդերի ժամանակ։ Ասում են, գործում բազմաթիվ ցուցմունքներ կան Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի՝ Մարտի 1-ի ջարդերն մասնակցության մասին։ Ասում են նաև, որ, Գագիկ Ծառուկյանը նաև սնունդ է մատակարարել Չարբախում դիրքավորված ջարդարարների խմբերին, որոնցում եղել են նաև այլ օլիգարխների խմբեր։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36882 | 3
Facebook