«Ռոմանոս Պետրոսյանն ուզեցել ա Կոտայքի մարզում ինչ-որ դեմք դառնա. թեկնածու ա ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին: Այսինքն՝ պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը»,-
այսօր ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին:
Նրա խոսքով՝ Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով. «Ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրության ժամանակ»,- նշեց Միքայելյանը: