Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչի՞ վրա ա հիմնվում քաղաքապետի առաջարկը՝ այլ քաղաքներում աչքի տեսածի՞». Հ. Բադալյան

02:15, ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ.
«Ինչի՞ վրա ա հիմնվում քաղաքապետի առաջարկը՝ այլ քաղաքներում աչքի տեսածի՞». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում որևէ ուսումնասիրություն կա՞, թե ասենք վթարների կամ վրաերթերի քանի՞ տոկոսն ա, որ տեղի ա ունեցել զուտ էն պատճառով, որ վարորդն ասենք 50-ի փոխարեն գնացել ա 60: Եթե չկա, ապա ինչի՞ վրա ա հիմնվում քաղաքապետի առաջարկը՝ այլ քաղաքներում աչքի տեսածի՞: Իսկ այլ քաղաքներում աչքը միայն դա ա՞ տեսել: Խոսքը նույն երթևեկության կազմակերպման մասին ա: Երևանի փողոցների գերակշռող մասում այսօր միջին արագությունը նույնիսկ 50-ից ցածր ա, համենայն դեպս դա կարող եմ ասել որպես վարորդ, որ մեկ-մեկ նայում եմ սպիդոմետրին: Ըստ այդմ, արագություն իջացնել-չիջացնելը հանրային քննարկման դնելու փոխարեն, պետք ա մասնագիտական քննարկման դնել Երևանում երթևեկության կազմակերպումը համալիր կերպով: Նոր միայն հասկանալի կլինի, արագություն իջացնելու կարիք կա՞, թե դրանով ընդամենն ավելորդ խնդիր ենք ստեղծելու վարորդների համար»:

6172 | 1
Facebook