Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը տնային կալանք սահմանեց Իվան Գոլունովի նկատմամբ

00:15, կիրակի, 09 հունիսի, 2019 թ.
Դատարանը տնային կալանք սահմանեց Իվան Գոլունովի նկատմամբ

«Մեդուզա»-ի թղթակից Իվան Գոլունովին, ով հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով, Ռուսաստանի իշխանությունները մեղադրանք էին առաջադրել: Նշվում էր, որ նրա պայուսակում և տանը խոշոր չափերի թմրամիջոցներ են հայտնաբերվել։ Գոլունովը հերքել էր մեղադրանքները:

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը զգուշացրել էր, որ այս ձերբակալությունը կարող է հստակ ազդակ հանդիսանալ Ռուսաստանում հետաքննող լրագրողների դեմ ճնշումների ուժեղացման:

Բազմաթիվ լրագրողներ և ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ ի նշան բողոքի ընդդեմ Գոլունովի ձերբակալության:

РИА «Новости»-ն գրում է, որ Մոսկվայի դատարանն այսօր որոշում է կայացրել նրա նկատմամբ տնային կալանք կիրառել մինչև օգոստոսի 7-ը:

5486 | 0
Facebook