«ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր՝ 17-րդ կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
Ներկայացնելով Կառավարության տեսակետը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից: