Բրիտանացի դեռահաս Քակփեր Քրաուզեն 3 շաբաթ տևած թմբիրից դուրս է եկել իր սիրելի դեզոդորանտի շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այս տարվա փետրվարի 13-ին տղան ընկերների հետ նավարկության ժամանակ ընկել է տախտակամածից ու 25 րոպե մնացել ջրի տակ, քանի որ լողալ չի իմացել:
Նրան ուղղաթիռով հասցրել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա թմբիրի մեջ անց է կացրել 3 շաբաթ: Բժիշկները մտավախություն են ունեցել, որ նրա ուղեղում անդառնալի փոփոխություններ են տեղի ունեցել թթվածնի երկարատև պակասի պատճառով:
Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ նրան խնամող բուժքույրը մորը խնդրել է բերել տղայի լոգանքի պարագաները: Երբ կինը դեզոդորանտը փչել է տղայի մահճակալի մոտ, նա նույն րոպեին բացել է աչքերը:
Սիրած դեզոդորանտը տղային հանել է 3-շաբաթյա թմբիրից
Այժմ 13-ամյա տղան գրեթե ամբողջովին վերականգնվել է, մնացել են միայն խոսքային ու աջ ձեռքի հետ կապված ժամանակավոր թեթևակի խնդիրներ: Տղան ասում է, որ այդ դեզոդորանտը կդառնա իր թալիսմանը:
Սիրած դեզոդորանտը տղային հանել է 3-շաբաթյա թմբիրից
Նշենք, որ թմբիրից դուրս բերելու համար բժիշկները հարազատներին խորհուրդ են տալիս ակտիվացնել հիվանդի տարբեր զգայարաններ: Քրաուզեի դեպքում օգտակար է եղել հոտային զգայարանի ստիմուլյացիան: