Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի նախագահն արձակել է կառավարությունը

15:15, երեքշաբթի, 28 մայիսի, 2019 թ.
Ավստրիայի նախագահն արձակել է կառավարությունը

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենն արձակել է Սեբաստիան Կուրցի կառավարությանը. այս մասին հաղորդում է ABC News-ը:

Նախագահը ֆինանսների նախարար Հարթվինգ Լեգերին հանձնարարել է, նախքան կառավարության ժամանակավոր ղեկավարի նշանակումը, ստանձնել կանցլերի լիազորությունները:

Կառավարության մյուս անդամները նույնպես կշարունակեն կատարել իրենց լիազորությունները` մինչև կառավարության ձևավորումը:

2017-ի Կուրցը դարձավ Ավստրիայի պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերը, բայց նրա իշխանությունը շատ կարճ տևեց` ընդամենը 525 օր:

6317 | 0
Facebook