Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը հետաքննում է Instagram-ի միլիոնավոր հաշիվների խախտումը

16:55, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Facebook-ը հետաքննում է Instagram-ի միլիոնավոր հաշիվների խախտումը

Instagram-ը հայտնել է, որ փորձում է պարզել, թե ինչպես են իր 50 մլն օգտատերերի անձնական տվյալները հայտնվել չպաշտպանված տվյալների բազայում։

Instagram-ը, որը պատկանում է Facebook-ին, BBC-ին հաղորդել է, որ փորձում է պարզել, թե որտեղից են հայտնվել այդ տվյալները։

«Մենք ուսումնասիրում ենք խնդիրը` հասկանալու համար, թե արդյոք նկարագրված տվյալները, ներառյալ էլփոստը և հեռախոսահամարները, Instagram-ից են եկել, թե՞ այլ աղբյուրներից: Մենք Chtrbox-ի հետ միասին նաև հետաքրքրվում ենք, թե որտեղից են հայտնվել այդ տվյալները և ինչպես են հրապարակայնորեն մատչելի դարձել», - ասված է հայտարարության մեջ:

The TechCrunch- ի զեկույցում նշվում է, որ տվյալներում ընդգրկված են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են օգտատերերի գտնվելու վայրերը։

Instagram-ից օգտատերերի տվյալների հավաքագրումը հակասում է սոցիալական ցանցերի պայմաններին ու ընթացակարգերին։

4340 | 0
Facebook