Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիշի՛ր, Նիկոլ․․․»․ Երջանիկ Աբգարյան

00:30, կիրակի, 19 մայիսի, 2019 թ.
«Հիշի՛ր, Նիկոլ․․․»․ Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ուսին նստած իշխանության գալով և բացարձակապես անտեղյակ լինելով իշխանավարման կանոներին, ցուցադրեց ժողովրդի պետական առաջնորդ լինելու իր ապշեցուցիչ անկարողությունը: Ակնհայտ է նաև, որ նա մի կողմից ռուսների, ռուսամոլ դավաճանների և մյուս կողմից ժողովրդի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տվեց ռուսներին և ռուսամոլ դավաճաններին, սրանց աջ ու ձախ խնայելով: Հիշիր Նիկոլ, որ հեղափոխության վերջնական պարտությունից հետո հենց հակահեղափոխականներն են քեզ թավիշով ծածկված ցցի վրա նստեցնելու: Դու դեռ մի կարճ ժամանակ հնարավորություն ունես այս կոպտագույն սխալդ ուղղելու՝ ձեռ քաշելով «թավշյա» բառից, որը քո միջոցով Հայաստանին կործանման է տանում: Եթե չես իմանում ինչպես՝ ձեն հանի»:

13982 | 1
Facebook