Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

12:25, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
Շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը: Դատարանը հրապարակում է Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական խումբն ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել դատավորին։

Ռ. Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրվում է այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։

Ուղիղ միացումը՝ Ազատության
Ուղիղ միացումը՝ Factor.am-ի
| | |
1946 | 0
Facebook