Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Հայտնի է՝ ինչն է դարձել այրվող ինքնաթիռում զոհերի պատճառը

00:00, երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Հայտնի է՝ ինչն է դարձել այրվող ինքնաթիռում զոհերի պատճառը

«Ինտերֆաքս» գործակալությունը հավաստիացնում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի զոհերի պատճառը եղել է մարդկային նյութապաշտությունը: Աղբյուրը փրկարարներից ճշտել է, որ օդանավի անձնակազմն ամեն ինչ ճիշտ է արել և արել է անգամ անհնարինը, սակայն զոհերից հնարավոր չի եղել խուսափել, որովհետև երբ ինքնաթիռն առաջին անգամ հարվածել է թռիչքուղուն, ուղևորները դուրս են թռել իրենց տեղերից ու նետվել դեպի իրենց ուղեբեռերը: Հաջորդ բախումների արդյունքում դրանք ընկել են գետնին ու հետագայում խիստ դժվարացրել փրկարարների աշխատանքը: Ոտքի տակ ընկնող ճամպրուկների պատճառով հնարավոր չի եղել կրակի ճիրաններից ժամանակին փրկել պոչամասի ուղևորներին, և նրանք ողջակիզվել են: Հայտնի է, որ 13 ուղևորներից 12-ը գտնվել են հենց պոչամասում: Զոհերից 2-ը երեխաներ են:

| | |
44182 | 0
Facebook