Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում պայքարում են միապետական կարգերի դեմ

14:15, ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ.
Ճապոնիայում պայքարում են միապետական կարգերի դեմ

Շաբաթվա սկզբին աշխարհը դարձավ պատմական կարևորագույն իրադարձություններից մեկի ականատեսը. Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոնը պաշտոնապես հրաժարվեց գահից: Աքիհիթոյին փոխարինելու եկավ նրա 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Տոկիոյի քաղաքական զբոսայգում հավաքված ցուցարարները հանդես են գալիս հանրապետական կարգերի հաստատման դիրքերից և դեմ են միապետությանը: Ակտիվիստներից մեկը նշեց. «Եկեք չմոռանանք, որ կայսրն է պատասխանատվություն կրում պատերազմի համար»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները փոքրաթիվ են, բայց կայուն փոքրամասնություն են կազմում Ճապոնիայում: Նրանք վստահ են, որ միապետական կարգերից հրաժարվելու պահն արդեն հասունացել է: Ցուցարարները գտնում են, որ 1930-1940-ական թթ. տեղի ունեցած բոլոր պատերազմների մեղավորը հենց կայսրն է:

4209 | 1
Facebook