Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամբերդում շինաշխատանքները դադարեցվել են. տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե

09:45, երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ.
Ամբերդում շինաշխատանքները դադարեցվել են. տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արձագանքելով քաղաքացիների ահազանգին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի` Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ, հողի սեփականատիրոջը ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերակագնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտե»:

4372 | 0
Facebook