Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՊԵԿ աշխատողներն ինչո՞ւ չեն նկատել միլիարդավոր դրամների հարկեր թաքցնելը»․ Ոսկան Սարգսյան

12:05, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
«ՊԵԿ աշխատողներն ինչո՞ւ չեն նկատել միլիարդավոր դրամների հարկեր թաքցնելը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավապահ մարմինները պարբերաբար հաղորդում են, որ խոշոր տարբեր ընկերություներ նախկինում հսկայական չափերով հարկեր չեն վճարել, այդ կապակցությամբ հիմա քրեական գործեր են հարուցվում։ Այդ ընկերություններն անցած տարիներին հարկային հաշվետվություներ են ներկայացրել, ՊԵԿ-ի կողմից ստուգումների ենթարկվել, սակայն խախտումներ չեն արձանագրվել։ ՊԵԿ աշխատողներն ինչո՞ւ չեն նկատել միլիոնավոր ու միլիարդավոր դրամների հարկեր թաքցնելը, գուցե՝ չնկատելու են տվել։ ՊԵԿ աշխատակիցները փոխանակ դրա համար պատժվեն, հիմա պետական բյուջեից հսկայական պարգևավճարներ են ստանում»։

3505 | 0
Facebook