Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ժամանակակից դպրոցները միանգամայն անօգուտ են. Իլոն Մասք

22:30, հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ.
Ժամանակակից դպրոցները միանգամայն անօգուտ են. Իլոն Մասք

Իլոն Մասքն, ինչպես չքավորությունից բարձրացած ցանկացած միլիարդատեր, մշտապես աշխատանքի մեջ է: Այսպես, օրերս նրա SpaceX ընկերությունն առաջին կոմերցիոն տիեզերական թռիչքն իրականացրեց՝ ուղեծիր տանելով արբանյակ Սաուդյան Արաբիայի համար:

Չնայած զբաղվածությանը, գործարարը հասցնում է ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ տալ: Իր վերջին հարցազրուցում նա քննադատել է ժամանակակից դպրոցը և կիսվել այդ իրավիճակի մասին իր պատկերացումներով:

ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եթե երեխան մաթեմատիկա է սիրում, թող մաթեմատիկայով զբաղվի, եթե լեզուներ՝ լեզուներով: Ընդհանուր, ունիվերսալ ծրագրերը պետք է մնան անցյալում: Ամեն մի երեխայի համար պետք է մշակել առանձին մոտեցում՝ հաշվի առնելով նրա հետաքրքրություններն ու ունակությունները:

ԹԵՈՐԻԱՅԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱՊԸ

Լուծելով մաթեմատիկական աբստրակտ հանձնարարություններ կամ էլ հավասարություններ՝ դպրոցականները չեն հասկանում՝ դա իրենց ինչին է պետք իրական կյանքում: Իսկ ուղեղը սովոր է զտել անկարևորը՝ պարզապես մոռացության մատնելով այն:

Փորձելով լուծել կոնրետ խնդիր՝ երեխաները կհասկանան, թե դա իրենց ինչին է պետք: Դրա շնորհիվ նրանց մոտ մոտիվացիա կառաջանա, նրանք կձգտեն սովորել և գիտելիքներ ձեռք բերել ինքնուրույն:

ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ԼՈՒԾԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՈՉ ԹԵ ԿԻՐԱՌԵԼ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Ասենք, պետք է վերանորոգել փչացած շարժիչը: Ստանդարտ մոտեցման դեպքում երեխային նախ կսկսեն բացատրել, թե ինչ են պտուտակահանն ու մանեկաբանալին և ինչի համար են պետք: Իսկ ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է երեխայի առջև դնել շարժիչն ու խնդրել քանդել այն: Այդ ժամանակ նա ինքը կհասկանա, որ իրեն գործիքներ են անհաժեշտ:

ԳԻՏԵԼԻՔՆ՝ ԻՆՉՊԵՍ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԾԱՌԸ

Ժամանակակից ծրագրերի գլխավոր մինուսն այն է, որ նրանք խորանում են առարկայի մեջ՝ հասանելի կերպով չբացատրելով հիմունքները, գլխավոր գաղափարները և վիճահարույց հարցերը:

Կարևոր է գիտելիքները դիտարկել որպես իմաստության ծառ: Նախ գլուխ հանեք հիմնարար սկզբունքներից՝ դա ծառի բունն ու խոշոր ճյուղերն են: Դրանից հետո միայն անցում կատարեք տերևներին՝ մանրամասներին: Այլապես նրանք կախվելու տեղ չեն ունենա:

ԹԵՍՏԵՐԻ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Գիտելիքների ժամանակակից ստուգումները թեստերի միջոցով ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև կործանարար են ազդում կրթության վրա: Ինքնին գիտելիքների ստուգումն անհրաժեշտություն է, բայց միայն՝ ոչ թեստերի միջոցով:

Այդ ապուշ թեստերը խորը թաղել են ամերիկյան կրթությունը: Յելյի կամ Հարվարդի շրջանավարտները չեն կարողանում հաշվարկել անկյունային արագությունը կամ էլ պտույտի պահը, նրանք կարող են միայն ընդգծել ճիշտ պատասխանը:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿՈՒՐՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որքան հեղինակավոր են դասընթացներն, այնքան ավելի անօգուտ մարդկանց են դրանք թողարկում:

Առաջին հերթին այնտեղ մարդկաց ընդհանրապես չեն սովորեցնում մտածել, իսկ լավագույն դեպքում չեն սովորեցնում, այն, ինչ պետք է:

Այնտեղ մարդկանց սովորեցնում են, որ իրենք յուրահատուկ են, ինչի արդյունքում վերջինները կորցնում են հետադարձ կապը և իրենց սխալները վերլուծելու ունակությունը:

ՖԻԶԻԿԱՆ՝ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱԳՈՒՀԻ

Ամեն մարդ պետք է ուսումնասիրի ֆիզիկան, անգամ եթե չի պատրաստվում կյանքը նրա հետ կապել:

Բավարար է հիմնարար սկզբունքների ուսումնասիրությունը, դա օգնում է ուղեղը տեղը դնել: Այնուհետև կարելի է մի քանի ինժեներական կուրսեր անցնել և անցում կատարել մշակույթին ու պատմությանը: Օգտակար կլինի նաև լսել մի քանի էկոնոմիկական կուրսեր, թեկուզև եզրույթաբանության մեջ կողմնորոշվելու համար:

9387 | 1
Facebook