Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի հայտարարություն կտարածի

15:25, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի հայտարարություն կտարածի

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն առանձնազրույց ունեցավ Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ համայնքապետը նշեց, որ երկուշաբթի հայտարարությամբ հանդես կգա իր հետագա անելիքների մասին:

Անդրադառնալով ՊՎԾ պետի հայտարարությանը գյուղում հայտնաբերված չարաշահումների մասին՝ Պարույր Սարգսյանն ասաց. «Եթե չարաշահումներ լինեն, ես պատասխան կտամ»:

Դավիթ Սանասարյանը գյուղացիներին հորդորեց հանգստություն պահպանել և սպասել մինչև երկուշաբթի:

Նշենք, որ Պ. Սարգսյանը համայնքը ղեկավարում է 23 տարի:

| | |
1364 | 0
Facebook