Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայաստանն Ադրբեջանին ստիպել է բացվել. Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ. «Ժամանակ»

09:45, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
Հայաստանն Ադրբեջանին ստիպել է բացվել. Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ. «Ժամանակ»

«Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի: Այս արձագանքի համատեքստում նախ ուշադրության է արժանի, թերևս, հայկական դիվանագիտա-քարոզչական մարտավարության մի նուրբ ասպեկտ, երբ Երևանը սկսել է խոսել խաղաղության և խաղաղություն պարտադրելու «կոմբինացիոն» համատեքստում, այսինքն` մի կողմից զգալիորեն ավելացրել է խաղաղության հռետորաբանությունը և տեղավորում է այն ընդհանուր շահի համատեքստում, մյուս կողմից՝ դա զուգորդում է պաշտպանական ռազմավարությունը հարձակողականի փոխելու աշխույժ հռետորաբանությամբ:

Դրա արդյունքում Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ: Իհարկե, միամտություն է ասել, թե դա, այսպես ասած, ճակատագրական դրություն է Բաքվի համար, սակայն մյուս կողմից՝ Բաքուն փաստորեն ստիպված է լինելու կամ խոսել հայկական տրամաբանությամբ, կամ պատերազմի մասին ստիպված խոսել խաղաղության ավելի ընդգծված մերժումով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4366 | 0
Facebook