Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջրհեղեղները Աֆղանստանում դարձել են տասնյակ մարդկանց մահվան պատճառ

11:25, կիրակի, 31 մարտի, 2019 թ.
Ջրհեղեղները Աֆղանստանում դարձել են տասնյակ մարդկանց մահվան պատճառ

Աֆղանստանում անսպասելի ջրհեղեղներն արդեն դարձել են առնվազն 32 մարդու մահվան պատճառ, ավերել տներ, ժամանակավոր կացարաններ, որտեղ ապրում էին փախստականների ընտանիքները: Ջրհեղեղն սկսվել է հինգշաբթի օրը և ավերածություններ արել 7 նահանգներում:

Անհետ կորած է համարվում 12 մարդ, ավերվել է ավելի քան 700 տուն:

Ջրհեղեղը բարդացրել է երկրի առանց այն էլ դժվարին իրավիճակը: Անցած տարի հարյուր հազարավոր բնակիչներ ստիպված էին տեղահանվել երաշտի և «Թալիբան»-ի դեմ պատերազմի հետևանքով: Ծայրահեղականների դեմ պատերազմը երկրում շարունակվում է արդեն 17 տարի:

4497 | 0
Facebook