Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց․ «Իմ քայլը»-ի պատգամավորները չէին ներկայացել

11:35, ուրբաթ, 29 մարտի, 2019 թ.
ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց․ «Իմ քայլը»-ի պատգամավորները չէին ներկայացել

Աժ-ում արտահերթ նիստի աշխատանքները չմեկնարկեցին՝ քվորում չլինելու պատճառով: Նիստին 132 պատգամավորներից ներկա էր ընդամենը 44-ը, մինչդեռ անհրաժեշտ է 67:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք մեծամասնություն են համարվում, չէին ներկայացել Խորհրդարան։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը սկսելու հաջորդ փորձը կանեն 4 ժամ անց:

Հիշեցնենք, որ այսօր քննարկվելու են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ:

4876 | 0
Facebook