«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կալանավոր Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկը հայտնում է, որ նրա վիճակը «կատաստրոֆիկ է»։ Գրիգորյանը 92 միավոր ինսուլին է ստանում, բայց շաքարը չի իջնում։ Արդարադատության նախարարին կոչ եմ անում չտրվել հանրային տրամադրություններին և ապահովել կալանավորված անձի բավարար առողջական վիճակը։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ բանտում կալանավոր մահանա»։