Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ». Հայկ Ալումյան

15:30, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ». Հայկ Ալումյան

«Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ու մանրամասնել. «Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ ու էդ ցուցմունքը, ամենավառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ: Էլի պիտի կրկնեմ, որ հավանաբար այսօրվա մեր վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը հույս են դրել, որ գործը դատարան ուղարկելոց հետո, անհրաժեշտ ճնշումներ կլինեն դատավորի նկատմամբ ու էս գործը, էսպես ասած, կանցկացնեն դատարանով: Ուրիշ ոչ մի ողջամիտ բացատրություն չեմ կարողանում տեսնել էս աստիճան անհեթեթ մեղադրանք առաջադրելու հետ կապված»:

7128 | 0
Facebook