Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա». Իրանի ԱԳՆ

12:15, երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ.
«ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա». Իրանի ԱԳՆ

Իրանի սկզբունքային և խելամիտ քաղաքականությունը հիմնվում է այն բանից վրա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին, հաղորդում է IRNA գործակալությունը:

Քասեմին՝ պատասխանելով Թեհրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին ադրբեջանական պարբերականի հարցին, հայտարարել է, որ Իրանը Հայաստանի, Ադրբեջանի և այլ հարևան երկրների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը համարում է համընդհանուր առաջընթաց այդ զգայուն տարածաշրջանի համար:

«Բազմից ասել եմ, որ իր հարևան երկրների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ ամուր հարաբերությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները չպետք է ենթարկվել ղարաբաղյան հակամարտության ազդեցությանը, և որ այն պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով:

«ՀՀ վարչապետի այցը «Արարատ» սպորտային համալիր և հանդիպումն Իրանի հայ համայնքի հետ անհիմն ակտ չէ, սակայն, իհարկե, այդ համալիրում ղարաբաղյան հակամարտության մասին հայերենով որոշ պաստառների ցուցադրությունը կամայական և անընդունելի գործողություն է»,- հավելել է Քասեմին:

7120 | 0
Facebook