Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մյունխենում կկայանա ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

14:30, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
Մյունխենում կկայանա ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կկայանա ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС-ը:

Նա հիշեցրել է, որ Սերգեյ Լավրովը փետրվարի 15-16-ը կմասնակցի համաժողովին:

«Համաժողովի շրջանակում սպասվում են քաղաքական մի շարք շփումներ, մասնավորապես, մշակվում են երկկողմ հանդիպումները Գերմանիայի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Հայաստանի, Խորվաթիայի և Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ»,- հայտնել է Զախարովան:

3758 | 0
Facebook