Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն գերեզմանատեղի՝ տասնյակ մումիաներով

20:25, կիրակի, 03 փետրվարի, 2019 թ.
Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն գերեզմանատեղի՝ տասնյակ մումիաներով

Եգիպտոսի կենտրոնական հատվածում հելլենիստական դարաշրջանի գերեզմանում հայտնաբերվել է 40 մումիա: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի հնությունների նախարարը: Սա այս տարվա առաջին հնագիտական բացահայտումն է: Գերեզմանը պեղվել է Թունա էլ Գաբալ շրջանում՝ Կահիրեից 300 կմ դեպի հարավ:

Մոտ 10 մ խորության վրա գտնվել են սարկոֆագներ՝ տարբեր սեռերի, տարիքների ու սոցիալական պատկանելության մումիաներով: 40 մումիաներից 10-ը մանկական են:

Մումիաների թաղման տեսակներն էլ տարբեր են եղել, մի մասը պատանքված է եղել կտավատե կտորների մեջ ու դրված քարե կամ փայտե սարկոֆագների մեջ, մի քանի ավազի մեջ թաղված են եղել, մի քանիսն էլ ուղղակի դրված են եղել գետնին կամ ստորգետնյա ճեղքերում:

Սա վկայում է այն մասին, որ թաղումներն այստեղ արվել են տարբեր ժամանակաշրջաններում: Այս գերեզմանատեղը հիմնվել է փարավոնների ուշ ժամանակաշրջանում, Պտղոմեոսի ժամանակ (IV-I-ին դդ. Ք. ա.) և օգտագործվել հետագա դարերում: Այստեղ թաղվել են նախ եգիպտացիներ, ապա՝ հույներ: Մումիաների մեծ մասը լավ են պահպանվել:

6181 | 0
Facebook