Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի «Երևան պլազա»-ում և այլ առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի ահազանգից հետո 2000 մարդ է տարհանվել

16:25, հինգշաբթի, 31 հունվարի, 2019 թ.
Մոսկվայի «Երևան պլազա»-ում և այլ առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի ահազանգից հետո 2000 մարդ է տարհանվել

Մոսկվայում և Մոսկովյան շրջանում մի շարք առևտրի կենտրոններում պայթյունի վտանգի մասին ահազանգեր են ստացվել, մոտ 2000 մարդ տարհանվել է, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ մոտ 20 օբյեկտներում «ականապատման» մասին ահազանգեր են ստացվել:

Մերձմոսկվայում առևտրի կենտրոններից 800 մարդ է տարհանվել:

Նշվում է, որ մարդկանց տարհանել են «Ռիո», «Երևան պլազա», «Եվրոպարկ» առևտրի կենտրոններից, ինչպես նաև «Սինեմա սթար» կինոթատրոններից:

5222 | 0
Facebook