Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության 3 ղեկավարների արտոնագրերը: Ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ անօդաչու սարքերը կիրառելու համար, գրում է The Times of Israel-ը:
Այդ գործով դեռ դատական լսումներ են ընթանում:
Մասնավորապես, կասեցվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի (անունը չի նշվում) արտոնագրերը:
Որոշումն ուժի մեջ է, քանի դեռ վճիռը չի կայացվել:
Նշվում է, որ այդ գործով հետաքննությունն սկսվել էր 2017-ին: Իսկ 2018-ի օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարևոր հաճախորդի» համար Orbiter 1K անօդաչու սարքն արտահանելու արտոնագրից:
Ինչպես նաև իսրայելական պարբերականը նշում է, որ 2016-ին Ադրբեջանը Harop անօդաչու-կամիկաձե է կիրառել՝ ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետևանքով 7 հայ էր սպանվել: