Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էլ-փոստը»՝ մեկ դար առաջ

03:10, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
«Էլ-փոստը»՝ մեկ դար առաջ

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հետաքրքիր է տեղեկանալ, որ Առաջին աշխարհամարտի ընթացքում կիրառվել են ավտոմեքենաների վրա տեղադրված փոստային աղավնիներով այսպիսի շարժական դաշտային կայաններ: Հատուկ վարժեցված աղավնիներին օգտագործել են ռազմաճակատի երկայնքով օպերատիվ տեղեկություններ փոխանցելու համար՝ այդ գրությունները ամրացվում էին թռչունների վրա և ուղարկվում համապատասխան հասցեատիրոջը: 1916 թվականի արխիվային լուսանկարում պատկերված է Հյուսիսային Ֆրանսիայում տեղակայված բրիտանական բանակի փոստային աղավնիների շարժական կայաններից մեկը»:

| | |
2435 | 0
Facebook
COMMENT.am