Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է եկեղեցու մեջ. կան վիրավորներ

12:45, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է եկեղեցու մեջ. կան վիրավորներ

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում մեծ արագությամբ ընթացող մեքենան մխրճվել է եկեղեցու մեջ, գրում է AP News-ը:

Դեպքը տեղի է ունեցել աղոթքի ժամանակ:

6 մարդ վնասվածք է ստացել, կոտրվել են եկեղեցու ապակիները:

Նշվում է, որ այդ պահին եկեղեցում մոտ 100 մարդ է գտնվել:

Նրանք մասնակցում էին նախատոնական աղոթքին:

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Մեխիկոյում անցած ամիս: Անհայտ անձը վրաերթի էր ենթարկել ուխտավորների բազմությանը, ինչի հետևանքով 32 մարդ էր տուժել, վարորդը տեղում մահացել էր:

9577 | 1
Facebook