ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, «Իմ քայլը» դաշինքի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ընտրությունների նախնական արդյունքների մասին, ասել է. «Եթե այս պահին արձանագրված թվերը հիմք ընդունենք, 5% և 7% թույլատրելի շեմը հաղթահարած կուսակցությունները կլինեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, այդ դեպքում իրենք համամասնորեն կստանան այդ շեմը չհաղթահարած կուսակցությունների կամ դաշինքների թվերը, որի արդյունքում, եթե այս պահին պահպանենք դա, մոտավորապես 75-78%-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, ինչը նշանակում է` մենք կունենանք 101-ից ավելի պատգամավոր, որովհետև 101-ը դա նվազագույն շեմն ա: Կավելանա նաև «Լուսավոր Հայաստան»-ի և ԲՀԿ-ի պատգամավորների քանակը` ըստ համամասնորեն իրենց հավաքած ձայների: Մենք կունենաք ոչ թե 101, այլ պայմանական ասեմ, 115 պատգամավոր»,- ասաց նա:
Նախնական հաշվարկով, եթե բողոքարկում տեղի չունենա, 7-րդ գումարման ԱԺ նիստը կկայանա Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 29-ին: