Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միլանում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

00:50, հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.
Միլանում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:

Հանդիպմանը ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը»,- ասված է ԱԳՆ գրառման մեջ, որին կցված է հանդիպումից լուսանկար:

7189 | 0
Facebook