Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.

Համացանց

«Ցավում եմ, որ մարդը հանուն մանդատի կարող է այս աստիճան անադեկվատ լինել». Կարինե Հարությունյան

23:50, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
«Ցավում եմ, որ մարդը հանուն մանդատի կարող է այս աստիճան անադեկվատ լինել». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, ոմանց համար դեպի մանդատ տանող ճանապարհին կարելի է և պատմություն կեղծել, և հերոսական կենսագրությամբ մարդկանց սևացնել և ուրանալ սեփական անցած ճանապարհը:
     Պատահական չէր, որ ՀՀԿ ցուցակ մտնելով Դավիթ Շահնազարյանը աղավաղեց Մարտի 1-ի առավոտյան Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կատարվածը (դրան արդեն անդրադարձել եմ): Դավիթը ողջ քարոզարշավի ընթացքում իր պատկերացմամբ «քլնգում» է «Իմ քայլը դաշինքին», այդպիսով կատարելով իր պարտքը ՀՀԿ-ի առաջ՝ իրեն ցուցակի մեջ պատվելու համար: Կուզենայի նկատել, որ ՀՀԿ-ն սխալվել է Դավիթին իր ցուցակում ընդգրկելով՝ նրան համարելով Ղարաբաղյան հակամարտության հարցի առնչությամբ ծանր հրետանի և գերագնահատելով Դավիթի ուժերը արտաքին քաղաքականության տիրույթում: Ըստ երևույթին, Դավիթն էլ իր հերթին է գերագնահատում իր քաղաքագիտական հնարավորությունները: Հակառակ դեպքում ավելի կշռադատված կխոսեր հակամարտության հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության մասին և կեղծ, ոչ մի փաստարկի չդիմացող մեղադրանքներ չէր հղի վարչապետին:
     Ցավում եմ, որ մարդը հանուն մանդատի կարող է այս աստիճան անադեկվատ լինել:
     Սասուն Միքայելյանի մարտական անաղարտ կենսագրությունը Դավիթ Շահնազարյանը չի կարող սևացնել, խորհուրդ կտամ նախ մտածել սեփական կենսագրության մասին»:

| | |
13050 | 7
Facebook