Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանից

19:45, երեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ սուսերամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանից

Վրաստանի Զեստաֆոն քաղաքում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարից՝ մինչև 13 և մինչև 16 տարեկանների խմբեր, մեդալներով են վերադարձել Հայաստանի սուսերմարտիկները: Ավագ տարիքի խոցասուսերակիրների պայքարում առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Գրիգոր Մնացականյանը, Հովհաննես Մուրադյանը և Մանվել Սիմոնյանը: Նույն մրցաձևի կրտսերների միջև ևս մեր տղաներով կազմվեց մրցանակային եռյակը:

Ավագ տարիքի աղջիկների պայքարում խոցասուսերակիր Սվետլանա Եսայանը և ճկասուսերակիր Անահիտ Ալոյանը երկրորդն էին: Նույն տարիքային խմբում ճկասուսերակիր Համլետ Մխոյանը առաջինն էր:

2506 | 0
Facebook