Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին». Ռուբեն Շուխյան

13:15, կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
«Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
     «Սուրբ Զորավոր եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը՝ 1970-ականներին. Երևանի հնագույն վանքային համալիրներից է հանդիսանում: Սկզբում գլխավոր եկեղեցին կոչվել է Սբ. Աստվածածին, այնուհետև վերանվանվել է Սբ. Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր Ավետարանը»: Տեղակայված էր միջնադարյան Երևանի Շահար թաղամասում՝ բլրի վրա, ներկայիս Փարպեցի-Պուշկին փողոցների անկյունի բակում:

Սբ. Զորավոր եկեղեցուն կից գտնվում է Սբ. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում դեռևս 9-10-րդ դարերից սկսած։ 16-17-րդ դարերում այս տարածքում գործում էր արդեն պարիսպներով շրջապատված մի ամբողջական վանքային համալիր՝ Սբ. Անանիա մեծ անապատը, որը բաղկացած էր եկեղեցուց, մատուռից, վանական դպրոցից, արվեստանոցից, միաբանական խցերից և բազմաթիվ այլ կից կառույցներից, որը սակայն ավերվում է 1679-ի մեծ երկրաշարժի ժամանակ: Այդ ժամանակաշրջանում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր ու մատյաններ։ Հայտնի է նաև, որ 17-րդ դարի վերջից սկսած Սբ. Անանիա անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանը և հետագայում՝ նրա որդիները։

Այժմյան Սբ. Զորավորը վերականգնվել է 1693-ին` Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ, իսկ 1793-ի պատի արձանագրության մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է արդեն Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք: 1889-ին մեծահարուստ երևանցիների ներդրումներով այստեղ սկսվում են իրականացվել նոր վերաշինական աշխատանքներ՝ մասնավորապես խարխուլ շինության տեղում տաղանդաշատ ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով կառուցվում է Սբ. Անանիայի գողտրիկ մատուռը:

Սովետական տարիներին, տարբեր նպատակների համար ծառայելուց հետո, Սբ. Զորավորը վերադարձվում է հավատացյալներին և սկսում է գործել: Էջմիածնի Մայր Աթոռի հովանավորությամբ և անձամբ կաթողիկոս Վազգեն Առաջինի ջանքերով 1970-ականների կեսերին եկեղեցին, մատուռը և դամբարանը հիմնովին վերանորոգվում են»:

| | |
1984 | 0