Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞վ կգլխավորի «Սասնա ծռերի» ցուցակը. Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

16:05, երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ո՞վ կգլխավորի «Սասնա ծռերի» ցուցակը. Ժիրայր Սեֆիլյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության մասին: Նա նշել է, որ չի կարող թեկնածու ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի չի հանդիսանում: «Առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը»,- տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ինքը կգլխավորի «Սասնա Ծռեր»-ի նախընտրական շտաբը:

«Մենք գալիս ենք՝ որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ, եթե զսպող ուժ օր առաջ չձևավորվի մեր երկրում, ապա իշխող ուժի սխալները շատ կլինեն: Մեր կայացումն օգնելու է պետությանն ու իշխանությանը: Մենք գալիս ենք արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին»,- ասել է նա:

3978 | 4
Facebook