Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին և Արայիկ Հարությունյանին

16:25, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Անի Սամսոնյանը դիմել է Հայկ Մարությանին և Արայիկ Հարությունյանին

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:

«Այսօր երկու նամակ եմ գրել։ Մեկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մյուսը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին։
     Դիմել եմ երկու խնդրանքով՝

✔հանդիպել իրենց բողոքի ձայնը բարձրացրած մանկավարժների հետ, որոնք հոկտեմբերի 17-ին քննության հանձնելիս ենթարկվել են հոգեբանական ճնշումների, և
     ✔ինձ տրամադրել քննական գործընթացի տեսաձայնագրությունները՝ ամբողջական։

Սպասում եմ»։

Մանրամասնելով խնդիրը, Ա. Սամսոնյանը նշել է, որ մի խումբ մանկավարժներ բողոքարկել են հոկտեմբերի17-ին հանրակրթական դպրոցի ղեկավարման հավաստագրի ձեռքբերման քննություններում տեղի ունեցած միջադեպերի և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների մասին քննության գնահատականները, ուստի ցանկանում են հանդիպել քաղաքապետի և ԿԳ նախարարի հետ՝ անձամբ ներկայացնելու իրենց ասելիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Արայիկ Հարությունյանն անդրադառնալով հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրերի ձեռքբերման քննություններին՝ ասել էր. «Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն: Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»:

| | |
5433 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am