Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում վտանգավոր վարակից երեխաներ են մահացել

11:45, չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ում վտանգավոր վարակից երեխաներ են մահացել

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում վտանգավոր ադենովարակից, որն ազդում է շնչառական օրգանների վրա, առնվազն 6 երեխա է մահացել, ևս 12-ը վարակվել է, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ վարակը տեղի է ունեցել Նյու Ջերսիի «Վանակու» խնամքի և վերականգնողական կենտրոնում: Մահացած երեխաները եղել են տարբեր տարիքի:

Ինչպես նաև հայտնի է, որ ևս 12 երեխա վարակվել է բուժկենտրոնում:

Այժմ բուժհաստատություն հիվանդների ընդունումն արգելված է՝ հիվանդության բռնկման պատճառով:

Դեպքի փաստով հետաքննություն է ընթանում:

10340 | 0
Facebook