ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««ԵԼՔ» խմբակցության պատգամավորները միացել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը երկրորդ անգամ արտահերթ ընթերցման համար ԱԺ ներկայացնելու Ծառուկյան դաշինքի նախաձեռնած ստորագրահավաքին: Հատուկ ցանկանում եմ նշել, որ ՔՊ-ն կարող է ընտրությունների մասնակցել և՛ գործող օրենսդրությամբ, և՛ փոփոխված տարբերակով. մեր նպատակն է բարելավել պայմանները փոքր, նոր ձևավորվող կամ հանրային քիչ աջակցություն ունեցող կուսակցությունների համար, որպեսզի նրանք նույնպես կարողանան պայքարել ԱԺ-ում իրենց գաղափարները ներկայացնելու համար: Մնացածը թող որոշեն երեկվա նիստին ԾԴ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների բացակա պատգամավորները»: