Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի, թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքեր կան։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։