Այսօր Փարիզում՝ Հաշմանդամների տանը, ավելի քան 2000 մարդ է հավաքվել՝ հրաժեշտ տալու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:
France 24-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա ելույթով:
Աշխարհահռչակ շանսոնյեն կյանքից հեռացավ 94 տարեկան հասակում, հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը: