Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եվս մեկ հիասթափություն՝ մենք գիտենք ինչ քայլերի կդիմենք». Շևչենկոյի դպրոցի ուսուցիչներն ընդհանուր համաձայնության եկան

13:00, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
«Եվս մեկ հիասթափություն՝ մենք գիտենք ինչ քայլերի կդիմենք». Շևչենկոյի դպրոցի ուսուցիչներն ընդհանուր համաձայնության եկան

Երևանի Շևչենկոյի անվան ավագ դպրոցի մանկավարժները դասադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանի հրաժարականը:

Դասադուլ հայտարարած ուսուցիչները պնդում են, որ դպրոցի ղեկավարությունը սադրելու համար որոշ ծնողների հատուկ հրավիրել է դպրոց, որպեսզի հանդես գան ի պաշտպանություն դպրոցի տնօրենի և խանգարեն իրենց դասադուլը:

Տնօրենի հրաժարականը պահաջող ուսուցիչները առաջարկում են առժամանակ դադարեցնել տնօրենի լիզորությունները մինչև կոլեկտիվի և աշակերտների՝ ուսումնական բնականոն հունին վերադառնալը:

Քննարկման ընթացքում ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանն ու պայքարող ուսուցիչներն եկան ընդհանուր հայտարարի՝ վաղվանից սկսել նորմալ դասապրոցես՝ պայմանով, որպեսզի դպրոցում ստեղծվի վստահության մթնոլորտ:

«Ուսումնական պրոցեսն այսօր խաթարվել է, հանուն երեխայի կրթության՝ պետք է ընդառաջ գնանք միմյանց: Դպրոցում կուտակված են բազմաթիվ խնդիրներ և բարոյահոգեբանական մթնոլորտը թույլ չի տալիս՝ աշակերտները նորմալ դաս անեն»,- ասաց Լ. Առաքելյանը: Այսպիսով, դպրոցի աշխատակազմը որոշեց փոխհամաձայնության գալ.

«Եվս մեկ հիասթափություն՝ մենք գիտենք ինչ քայլերի կդիմենք»,- ասացին պայքարող ուսուցիչները:

Տնօրենին ևս առաջարկվեց փոխըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին և ամեն ինչ անել իրավիճակը մեղմելու համար:

«Առժամանակ, զերծ մնացեք նկատողություններ անելուց, բացատագրեր պահանջելուց, մինչև պարզենք՝ քրեական գործն ինչ ընթացքի մեջ է, հատուկ է դանդաղում, թե այլ պատճառներ կան»,- տնօրենին հորդորեց փոխնախարարը:

Բողոքի ակցիան կազմակերպած ուսուցիչներից Սարդարյանը նշեց, որ խնդիրն առաջացել է հունիս ամսից՝ կապված փոխտնօրենի պաշտոնական դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի հետ, որից հետո ուսուցչական կոլեկտիվում բողոքի ալիք է բարձրացել:

«Սեպտեմբերի առաջին օրից սկսվել է վարչական տեռոր տնօրենի այդ խնդիրների հանդեպ ընդվզած ուսուցիչների և այն անձանց հանդեպ, որոնք պնդում են չարաշահումների մասին: Բանը հասել է նկատողություններին կամ դիմում գրելու պարտադիր-կամավոր պահանջին»,- ասաց Սարդարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երևանի Շևչենկոյի անվան թ. 42 ավագ դպրոցի մանկավարժներից Շ. Բաղրամյանը, Ռ. Հովսեփյանն ու Ա. Սարդարյանը, ինչպես նաև դպրոցի 23 մանկավարժներից 9-ը այս պահին տեղեկացրեցին, որ դասադուլ են հայտարարել տնօրենի հրաժարականի պահանջով, ում նկատմամբ առկա է հարուցված քրեական գործ ու նա շարունակում է պաշտոնավարել և բնականաբար խոչընդոտում է քրեական գործի արդարացի քննությանը:

| | |
3276 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am