Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Երեխաների իրավունքները ճաղերից այն կողմ․ հրապարակվել է մշտադիտարկման գործնական ուղեցույց

17:35, չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ.
Երեխաների իրավունքները ճաղերից այն կողմ․ հրապարակվել է մշտադիտարկման գործնական ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցի հայերեն տարբերակի ներկայացումը։ Ուղեցույցը նպատակ ունի բարելավել երեխաներին անազատության մեջ պահելու պայմանները՝ մշադիտարկում իրականացնող մարմիններին ապահովելով կիրառական գործիքներով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը։

«Այս ուղեցույցը կարող է օգտագործվել ոչ միայն ազատությունից զրկման վայրերում, այլ նաև մանկատներում և երեխաների խնամք իրականացող այլ հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու համար։ Շատ կարևոր է երեխաների հետ առանձնազրույցներ վարելու հմտություններին տիրապետելը, անչափահասի մոտ վստահություն ձևավորելը և այլն»,- բացման խոսքի ժամանակ նշել է Արման Թաթոյանը։

Տեսակապի միջոցով Բելգիայի «Երեխաների միջազգային կազմակերպության» ղեկավար Բենուա Վան Կիրսբիլկն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին գործնական ուղեցույցի ադապտացմանը աջակցելու համար:

Ուղեցույցի հայերեն ադապտացված տարբերակը նախատեսված է երեխաներին անազատության մեջ պահելու վայրերում մանդատով, օրենքով կամ առանձնահատուկ համաձայնագրով մշտադիտարկում իրականացնելու կամ այցելելու իրավասություն ունեցող մասնագետների, ինչպես նաև երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի ղեկավարության, վարչակազմի և աշխատակիցների համար։

«Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցը կտրամադրվի Քրեակատարողական հիմնարկներին, երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններին, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպություններին։

| | |
1398 | 0