Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները 2016 թվականին պեղումներ են իրականացրել Մելիք Օհանի ապարանքի տարածքում , որը գտնվում է Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում: Հայտնաբերված նյութերը, (19 կտոր ) գիտական մշակում անցնելուց հետո, հանձնվել են Գորիսի Երկրագիտական թանգարանի մշտական պահպանությանը, որոնք առաջիկայում ցուցադրության կդրվեն :