Ներդրումներ անելու և բիզնես գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում այսօր չկա որևէ խոչընդոտ: Այս մասին այսօր Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից՝ կրկին նշելով, որ երկու երկրների հարաբերություններում որևէ խնդիր չկա:
Այս հանդիպումը, վարչապետի խոսքով, պետք է նոր ազդակ դառնա նաև Ռուսաստանի գործարարների համար, որպեսզի նրանք առավել ակտիվ լինեն Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու հարցում:
«Այսօր մեր տնտեսության մեջ ներգրավվելու, ներդրումներ անելու համար որևէ մեկի համար չկա որևէ խոչընդոտ՝ մի պայմանով, որ որևէ գործունեություն պետք է հիմված լինի օրենքի վրա»,- հավելել է ՀՀ վարչապետը:
Տեսանյութը՝ «Ազատության»