Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խոսքի ազատության բացառիկ դրսևորումներ ռոբերտ քոչարյանից և իր բանդայից:
2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գրասենյակի մոտ պայթեցվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը հիմնականում վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
2007թ. դեկտեմբերի 12-ին ժամը 4:30-ի սահմաններում պայթեցրել են «Չորրորդ իշխանություն» թերթի` Նալբանդյան 50 հասցեում գտնվող խմբագրությունը: Թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը հնարավոր պատճառների մասին խոսելիս, նշեց, որ բնականաբար այն հրապարակումներն են, որոնք ուղղված են կոնկրետ մարդկանց դեմ, նա չբացառեց, որ պատահածը հենց վերջինների ձեռքի գործն է»: