«Բայց արդյո՞ք ինքն է»,- Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին հարցին ի պատասխան՝ ասաց Վալերի Օսիպյանը: Երբ լրագրողները փոխանցեցին, որ Արդարադատության նախարարն արդեն խոսել է այդ լուսանկարի մասին, ոստիկանապետն արձագանքեց. «Տեղեկացված չեմ Զեյնալյանի հայտարարության մասին, պարզաբանումներին, մեկնաբանություններին... Մանվել Գրիգորյանը պահվում է ԱԱԾ շենքում, ինչքան որ ես գիտեմ»: