Հայաստանում ստեղծվել է «Արագած» բասկետբոլային ակումբը, որը օգոստոսի 14-ից կսկսի նախապատրաստվել հոկտեմբեր ամսին մեկնարկող Ա լիգայի խաղարկությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան՝ նշելով, որ ակումբը շարունակում է նոր բասկետբոլիստներով համալրել կազմը: