Հարգելի նախարարներ, երբ ձեզ են դիմում հերոսածին մայրերը հանդիպելու խնդրանքով, ապա բարի եղեք թեկուզ ձեր ընդմիջման հաշվին ընդունել իրենց: Կարող է հարցին լուծում չտրվի, կարող է պարզապես ուզում են ձեզ հետ ծանոթանալ, կարող է շատ կարևոր անձնական խնդիր ունեն... Մի խոսքով, ժամանակին, որ նայեք, երբեք էլ ժամանակ չի լինի:
Ի դեպ, հանդիպումների մասով, արհեստական քաշքշուկներ պետք չէ անել, եթե մարդիկ ուզում են հենց նախարարին հանդիպել, ուրեմն՝ նախարարին. կամ մերժեք կամ ընդունեք, պետք չէ տեղակալին, կամ խորհրդականին դեմ տալ... Դեռևս այսքանը...