Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը.
Արցախից ամեն օր բազմաթիվ դիմումներ ու նամակներ են ուղղվում ՀՀ իշխանություններին՝ խնդրելով վերականգնել իրենց խախտված իրավունքները: Ամեն օր մի քանի քաղաքացի միայն ինձ է դիմում՝ խնդրելով օգնել ձևակերպել իրենց բողոքները: Սա նշանակում է, որ Արցախի իշխանությունների նկատմամբ զրոյական վստահություն կա: Տարիներ շարունակ մարդիկ դիմել են տարբեր ատյանների, ծեծել տարբեր պաշտոնյաների և ատյանների դուռը, սակայն չեն կարողացել վերականգնել իրենց իրավունքները: Այս հարցի լուծման համար միայն մի ճանապարհ կա՝ ազատվել Բակո Սահակյանից և իր ստեղծած համակարգից, հնարավորություն տալ իշխանության տարբեր թևերին և հատկապես դատարաններին աշխատել ազատ ու անկաշկանդ: