ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրել է.
Այո, Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՆԵԼՈՎ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ։
Հ.Գ. Ֆինանսական կողմն էլ իր հերթին։