Երևանի ավագանու այսօրվա նիստում դիմելով ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանին՝ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ «ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի անօթևան քաղաքացիներն ունենան սոցիալական բնակարաններ»: Փոստանջյանը նշեց, որ Երևանում գործում է ընդամենը մեկ կացարան, որը Վարդաշենում է ու անմխիթար վիճակում, և որի միջոցները տրամադրվում են մասնավոր հիմնադրամների կողմից: «Ավագանու նիստերի ընթացքում ականատես եղանք` ինչպես եք Դուք ձեր մերձավորներին, ՀՀԿ-ին մոտ կանգնած աստղերին, դերասաններին նվիրաբերում Երևանին պատկանող գույքը, որն անարդար է, երբ կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարիք ունեն տանիքի»,- շարունակեց ավագանու անդամը:
«Այն, ինչ Դուք եք ձեռնարկելու, նույն բանն էլ ես եմ ձեռնարկելու»,- պատասխանեց Նահապետյանը: